Այսօր` մարտի 8-ին, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ Հովիկ Աբրաբամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:
ՀՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀԿ գործադիր մարմինը հավանության է արժանացրել`
ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունն իր եւ գործադիր մարմնի գործունեության մասին,
բ/ համագումարի բանաձեւի նախագիծը:
Նիստում քննարկվել է ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի («Պալաչ» մականունով) կուսակցական վարքագիծը:
Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն:
Նիստում քննարկվել են նաեւ առաջիկա համագումարի անցկացման հետ կապված կազմակերպական այլ հարցեր:




























