Հունաստանին հաջողվել է խուսափել դեֆոլտից. բոլոր մասնավոր վարկատուները պարտքային պարտականությունների փոխանակման շուրջ համաձայնության են եկել:

Աթենքին փոխանակության համար անհրաժեշտ էր վարկատուների 75%-ի համաձայնությունը: Ըստ ստացված տեղեկության` համաձայնություն են տվել միայն պարտատոմսեր ունեցողների 85% -ը` չնայած որ կառավարությունը 90% բաժնետոմսերի պարտատոմսերի փոխանակման հույս ուներ, հայտնում է  AFP-ն:

Պարտքի վերաձեւավորումը ենթադրում է ներդրողների կողմից հունական պարտքի  74% -ի մարում: Շնորհիվ պատմության մեջ նման խոշորագույն գործարքի` Հունաստանի պետական պարտքը կկրճատվի ավելի քան 100 միլիարդ եվրոյով:

Մասնավոր վարկատուների համար պարտքի վերակառուցումը Հունաստանում անկանոն դեֆոլտի եւ դրանից հետո նաեւ ԵՄ-ի բանկային համակարգի ճգնաժամի դադարեցման հիմնական տարրերից մեկն է, գրում է  Lenta.ru-ն: