Աֆրիկայի Սահելի գոտում երաշտը կարող է հանգեցնել հումանիտար աղետի, եթե ծայրահեղ միջոցներ չձեռնարկվեն: Այս մասին զգուշացնում է Oxfam միջազգային գործակալությունը:

Oxfam-ի փորձագետների տվյալներով` միլիոնից ավելի երեխաներ մշտապես թերասնվում են Սահելի գոտում` Ատլանտյան ափերից մինչեւ Կարմիր ծով ընկած տրոպիկական սավաննաներում:

Ինչպես հստակեցնում է  BBC-ի թղթակիցը, որն այցելել է Մալիի հյուսիս, հումանիտար իրավիճակն այնտեղ խիստ բարդացել է կառավարական զորքերի եւ խռովարար տուարեգ ցեղախմբի միջեւ ռազմական գործողությունների պատճառով: