Կամչատկայում սկսել է ակտիվանալ Անանուն հրաբուխը. տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.00-ին հրաբխի վրա պայթյուն է տեղի ունեցել` մոխրի եւ գազի հզոր արտանետումով:
Հրաբուխը ժայթքման է նախապատրաստվում փետրվարի կեսերից: Անանունի հարավային լանջով սկսել է թափվել լավայի հոսք, որի երկարությունը մարտի սկզբին հասել է 500 մետրի: Փետրվարի վերջին հրաբուխն սկսել է սեյսմիկ նախապատրաստումը: Այսօրվա հզոր պայթյունից հետո Անանունի խառնարանում կարող են տեղի ունենալ եւս մեկ-երկու պայթյուններ:
Կամչատկայի շրջանի բնակավայրերի համար ժայթքումը վտանգ չի ներկայացնում, սակայն մոխրային շերտերը, որոնք շարժվում են հյուսիս-արեւելքի ուղղությամբ, մեծ վտանգ են ներկայացնում Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասով երթեւեկող ինքնաթիռների համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:



























