Ի պատասխան աշխատավարձերի բարձրացման բուժքույրերի գործադուլին` Քենիայի իշխանությունները նրանց հեռացրել են աշխատանքից: Աշխատանքից զրկվել են ընդհանուր թվով 25000 բուժքույրեր, ինչը աֆրիկյան երկրի բուժհաստատություններում կարող է հանգեցնել աշխատանքի զանգվածային խափանման: 

Թե քանի տոկոս բուժաշխատողներ են հայտնվել կրճատման տակ, դեռեւս հայտնի չէ, սակայն նման գործողությունները կարող են հանգեցնել Քենիայի առողջապահական համակարգում իրադրության կտրուկ վատթարացման:

Իրենց գործադուլով բուժքույրերը փորձել են իշխանությունների ուշադրությունը հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ երկրի հիվանդանոցներում չեն բավարարում սարքավորումները:

Բուժքույրերի գործադուլը զգալի վնաս է հասցրել պետական հիվանդանոցներին. բազմաթիվ հիվանդներ մարտին այդպես էլ չեն ստացել համապատասխան բուժում` անձնակազմի բացակայության պատճառով: Երկրի մասնավոր հիվանդանոցներն աշխատում են սովորական կարգով, հայտնում է MIGnews-ը: