Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքի հոգեբուժարանում: Արդյունքում, երկու մարդ զոհվել են, 7-ը` վնասվածքներ ստացել: Ոստիկանությունը հայտնում է, որ կրակողն էլ է մահացել:  Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ի երեկոյան` Փիթսբուրգի մերձակայքում:

Անմիջապես դեպքի վայր է ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը: Ոստիկաններից մեկի ոտքն են վիրավորել, եւ նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Հիվանդանոցի շենքը, ինչպես նաեւ կից շինությունները, այդ թվում նաեւ տարրական դպրոցը փակ են, հետաքննական աշխատանքներ են տարվում: Այն մասին, թե ինչու է կասկածյալը կրակ բացել, ոչինչ չի հայտնվում: Նրա անունը նույնպես հայտնի չէ, հայտնում է  «Նովիե իզվեստիան»: