Հարավաֆրիկյան Հանրապետության հանքագործների արհեստակցական միությունը հայտնում է, որ առնվազն 20 մարդ է զոհվել լքված ոսկու հանքի փլուզման հետեւանքով: Նրանք բոլորն զբաղված են եղել ոսկու անօրինական արդյունահանմամբ:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում: Ինչպես ասվում է Solidarity արհեստակցական միության հաղորդագրությունում, հանքափորներից մեկին հաջողվել է դուրս գալ փլատակների տակից: Նա պատմել է 20 մարդու մահվան մասին:
Զոհերի քանակի մասին պաշտոնական տվյալներ դեռեւս չկան, հայտնում է «Ռոսբալտը»:



























