Լիբիայի եւս մեկ շրջան փորձում է ինքնավարություն հռչակել. մեծությամբ երրորդ քաղաք Միսուրաթայի վարչակազմն անվտանգության գոտի է ստեղծել, որտեղ արգելված է բազմաթիվ լիբիացիների մուտքը:

2012 թվականի փետրվարին ընտրված տեղական իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքի պաշտպանության եւ հասարակական կարգի պահպանման խնդիրը դրված է տեղական ջոկատների վրա, որոնք անցյալ տարի Միսուրաթան պաշտպանել են Քադաֆիի զորքերից:

Անվտանգության ոլորտում բրիտանացի փորձագետը Միսուրաթայի գործողությունները գնահատել է որպես ինքնավարության փաստացի հռչակում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս շաբաթվա ավելի վաղ Լիբիայի արեւելյան մասը Բենղազի քաղաքի վարչական շրջանով հանդերձ (այսպես կոչված` Կիրենաիկան) նույնպես հայտարարել էր ինքնավարության եւ պետական իշխանությունների մարմինների ստեղծելու  մասին այդ թվում` պաշտպանության, ֆինանսների եւ նավթի նախարարություն: Դրան ի պատասխան` Տրիպոլիից ուժ կիրառելու սպառնալիքներ են տեղացել: