Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ռազմածովային ուժերի զինծառայող, որը փորձել է օտարերկրյա պետությանը ատոմային սուզանավի տեխնիկական հագեցվածության մասին տեղեկություններ փոխանցել: Նրա գործունեությունը հաջողվել է բացահայտել հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում:
Ըստ Daily Mail-ի հաղորդման` թագավորական նավատորմի 29-ամյա ավագ Էդվարդ Դեւենին ձերբակալվել է մարտի 6-ին` Փլիմութ նավահանգստային քաղաքում: Դեւենին մեղադրվում է գաղտնի տեղեկատվության փոխանցման մեջ, որն ուղղակիորեն կամ անուղղակի կարող է օգտագործված լիներ Մեծ Բրիտանիայի հնարավոր թշնամիների կողմից:
Մարտի 8-ին ջրասուզորդը կանգնել է Լոնդոնյան Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանի առաջ: Դատարանում ներկայացված են եղել նյութեր, ըստ որոնց, Դեւենին դեռեւս նոյեմբերին կապվել է Լոնդոնում դեսպանատներից մեկի հետ եւ նրա աշխատակիցներին առաջարկել գաղտնի տեղեկատվություն: Հետագայում հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրենց ներկայացրել են որպես անանուն պետության ներկայացուցիչներ, եւ Դեւենին առաջարկել է նրանց ատոմային սուզանավերի տեխնիկական հագեցվածության մասին տեղեկություններ տրամադրել, մասնավորապես`սպառազինությունների կառավարման էլեկտրական համակարգերի մասին:
Դատարանի կալանքի տակ է առել Դեւենիին: Այս գործով հաջորդ լսումները նշանակված են հունիսի 14-ին: Եթե Դեւենին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում:



























