Հայաստանում ժամանակին փորձում էին կեղծել վրացական լիմոնադը, Վրաստանում` հայկական սուրճը: Թվում է, հավասարությունն ապահովված էր, դժգոհության պատճառ էլ չկար: Բայց Վրաստանում կրկին դժգոհ են հայկական սուրճից…
2009թ. հայկական սուրճի արտահանումը եռակի կրճատվեց`հասցնելով 10 մլն դոլարի վնաս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Raffael Contini Trading Co» (Rio Grande ապրանքանիշ) ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Մխջյանը վրացի գործարարների երկշաբաթյա դժգոհությունը համեմատում է 2009թ. նախաձեռնության հետ, որին, նրա խոսքով, մասնակցել են նաեւ հայ օլիգարխները…
Վրացական շուկայում դուք բավական վաղուց կաք...
Մեր ապրանքանիշը ստեղծվել է 2002թ., օրերս կնշենք տասնամյա հոբելյանը: Կարճ ժամանակում մեզ հաջողվեց կարգավորել Վրաստան արտահանելու հարցը: Հիշում եմ, առաջին իսկ ամիսներին, երբ օրական մոտ 600 բլոկ էինք արտադրում, ներկրողները մեկը մյուսի հետեւից սկսեցին օրական 200 - 300-ականի պատվեր տալ: Այսպես մենք ավելացրինք ծավալները եւ կայուն հաստատվեցինք թե տանը, թե վրացական շուկայում` չամաչելով մեր արտադրանքի որակից: Արդյունքում ամսական 120 - 130 տոննա սկսեցինք արտահանել: Իրավիճակը տնտեսապես խիստ ոչ ռացիոնալ դասավորվեց: Հատիկով սուրճը Փոթիի միջոցով ներկրելով` մենք այն բովում էինք, աղում եւ կրկին ուղարկում Վրաստան: Այդ ժամանակ այնտեղ սկսեցին կեղծել մեր արտադրանքը: Մեր սուրճի դատարկ պլաստմասե տուփերի ընդունման կետեր բացվեցին, որոնցում հետո սկսեցին լցնել ինչ պատահի: Դա եւս ինչ-որ բանի մասին է վկայում: Աշխարհում կեղծում են «Նեսթլեն», «Նեսկաֆեն», բայց որ հայկական ապրանքանիշը կեղծեն` ապրանքն ավելի լավ վաճառելու համար, ինձ համար անսպասելի էր:
Այդպես մենք հասանք 2009թ. հունվարի 6-ին, երբ «Ռուսթավի-2» հեռուստաալիքը հայտարարեց, որ «Ռիո Գրանդեն» թունավոր է: Հունվարի 15-ին ես պատասխան մամլո ասուլիս հրավիրեցի վրացական հայտնի լրատվամիջոցների մասնակցությամբ: Այնտեղ նշեցի, որ Վրաստան հասնող ամեն մի արտահանվող խմբաքանակ ստանում է վրացական արտոնագրող մարմնի արտոնագիրը:
Ահա թե ինչ քայլի էին դիմել «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Ընդհանրապես, սուրճի մեջ, ինչպես եւ բոլոր բույսերում, կան տասնյակ քիմիական տարրեր` մկնդեղ, արճիճ, բայց թույլատրելի սահմաններում: Եթերում նշել էին մետաղները` առանց դրանց պարունակության տոկոսը հստակեցնելու: Միայն ասել էին, որ այդ բոլորը կան սուրճի մեջ: Բայց ամենավատն այն է, որ այդ ամենը կատարվել էր հայ խոշոր ձեռնարկատիրոջ պահանջով, որը ցանկանում էր Վրաստանում սուրճի արտադրություն սկսել:
Այդ հաղորդմամբ նա վնասեց ոչ միայն ինձ, այլեւ հայկական սուրճի արտահանմանը Վրաստան ընդհանրապես: Ավելին, նա վերացրեց վրացական սպառողների վստահությունը փաթեթավորված սուրճի նկատմամբ: Նրանք կենտրոնացան հատիկավոր սուրճի վրա, որն աղացվում է տեղում:
Բայց Վրաստանն ունի նաեւ իր աղացած սուրճը:
Դեռեւս կոլապսից առաջ ես համտեսեցի տեղական ապրանքանիշներից մեկը (անվանումը չենք նշում` խմբ.): Եթե իրենք համեղ եւ մատչելի սուրճ չեն կարողանում արտադրել, մեղքը թող հայկական արտադրողների վրա չբարդեն:
Իսկ դրանից հետո Ձեզ հաջողվե՞ց արտահանել:
Դրանից հետո մենք Վրաստանում վերաբրենդավորում իրականացրինք. «Ռիո Գրանդեն» փոխվեց «Ռիո Վերդեի», բայց գունային երանգները պահպանեցինք: Իհարկե, արտահանման ծավալներն անհամեմատ ընկան: Եթե նախկինում ամսական 120 – 130 տոննա էինք արտահանում, ապա այժմ նույնքան արտահանում ենք տարեկան. 2011թ. մեր ընդհանուր արտահանումը կազմեց 87 տոննա: Այդ ընթացքում հատիկավոր սուրճի վաճառքը Վրաստանում սկսեց աճել: Նաեւ սկսեց զարգանալ սուրճի արտադրության վրացական շուկան:
Իսկ չե՞ք փորձել ինքներդ հատիկավոր սուրճ արտահանել:
Հատիկներ բովելը կազմում է արտադրական գործընթացի միայն 20%-ը: Միայն դրա համար հում հատիկները Հայաստան ներկրելը ձեռնտու չէ: Այդ պատճառով հայ արտադրողները Վրաստանում ընկերություններ են հիմնել եւ սուրճը տեղում են բովում: Այժմ այնտեղ հայկական երեք արտադրություն է գործում` Բաթումիում, Գորիում եւ Թբիլիսիում: Հատիկավոր սուրճի վրացական շուկան նրանք հասցրել էն արդյունաբերական ծավալների. Այսօր այնտեղ սուրճը միայն այդ տեսքով են գնում:
Վրաստանում աղացած սուրճից վերջնականապե՞ս են հրաժարվել:
Որոշ փորձեր ձեռնարկվել են: Իմ վրացական գործընկեր Էմզար Բալաձեն, որը մի ժամանակ ինձ հետ էր աշխատում, «Ռիո Գրանդե ապրանքանիշը Վրաստանում գրանցեց իր անունով: Վրաստանում երեք տարվա դատական վարույթը ոչ մի արդյունք չունեցավ: Եւ դանդաղ քայլերով` ամսական մեկ-երկու տոննա, նա սկսեց սուրճ արտադրել: Բայց հայկական սուրճն արատավորելուց հետո Վրաստանին չկարողացան համոզել, որ իրենց արտադրանքը որակյալ է: Մեր արտահանումն ամբողջությամբ չի սառել. Օրերս մենք Վրաստան ենք արտահանում այս տարվա մեջ առաջին 14,5 տոննանոց բեռնատարը:
Իսկ ժամանակին պետությունը փորձե՞լ է պարզել ձեր եւ վրացական գործընկերների հետ իրավիճակը:
Անցյալ տարվա աշնանը մթերային իմ ցուցափեղկին մոտեցավ պարոն նախագահը: Ես պատմեցի նրան Վրաստանում իմ հանդիպած դատական դժվարությունների մասին: Նա մի քայլ մոտ գնաց իրեն ուղեկցողների մոտ եւ ասաց. «Իսկ ասում եք, թե Վրաստանը լավ երկիր է»: Ես պատասխանեցի. «Պարոն նախագահ, ես չեմ գովում ոչ Վրաստանը, ոչ էլ Հայաստանը, եւ նրանք չեմ համեմատում: Վրաստանը լավ երկիր է այնքանով, որ ունի կազմակերպված հարկային եւ մաքսային համակարգեր, որոնք այնքան են զերծ կոռուպցիայից, որ մարդիկ ուզում են մեկնել այնտեղ: Սակայն կան հարցեր, որոնց Վրաստանը դեռ պետք է հասնի: Եթե այնտեղ ինչ-որ բան լավացել է, դա չի նշանակում, որ երկրում ամրացել է պետությունը»:
Ինչպես գործարար, հարցն ահա ինչում եմ տեսնում: Մենք վերջապես պետք է դադարենք իրականությունից վախենալ: Մեր պետական այրերը պետք է համարձակություն ունենան ասել. «Սա մեզ մոտ ճիշտ չէ, եւ մենք կփորձենք ուղղել»: Ահա, իմ վրացի գործընկերը, որն արդեն 10 տարի է ինձնից սուրճ է ներկրում, փաստացիորեն ոչ մի անգամ չի ստուգվել: Ինձ ստուգել են տասնյակ անգամ: Փառք Աստծո, չեմ կարող չընդունել, որ պետությունն ստուգումներն ավելի պարբերաբար է դարձրել: Ամենախոշորները տարեկան հարկայիններն են: Ես կարծում եմ, որ մեր երկրում հարկերի գաղափարը սխալ են ընկալում: Այն կառոցողական չեն համարում պետության համար: Երբ հարկայինը եւ գործարարն այլ կերպ են մտածում, հանդիպումը երկուսի համար էլ օգտակար է լինում:
Խոսենք ներքին շուկայի մասին, թե ինչպես է այստեղ ձեւավորվում սուրճի գինը` ըստ լոնդոնյան Liffe-ի, թե՞ ըստ Չիկագոյի CME-ի:
Ամբողջ աշխարհը երկու գոտու է բաժանվում` ռոբուստայի գները ձեւավորվում են ըստ Liffe-ի, իսկ արաբիկայինը` ըստ ICE-ի: Հայաստանում հաճախ ոչ մեկով, ոչ մյուսով, այլ վերջնական գներով, որոնք չգիտես, թե որտեղից են վերցրել: Սուրճի գինը լինի մեկ կամ 5 դոլար, միեւնույն է, վերջին տարիներին հայկական մաքսատանը սուրճի գինը կազմում է 2,9 դոլար մեկ կգ-ի համար, որից էլ վերցվում են հարկերը:
Հե՞շտ է արդյոք գին սահմանել 87-րդ հոդվածի համաձայն:
Դա անել հնարավոր է: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է ունենալ մատակարարների կողմից մի հաստափոր թղթապանակ, այլապես դժվար կլինի: Դա կարող է կապված լինել լրացուցիչ ծախսերի հետ, որոնք ամեն մի մատակարարի գրպանին կարող են համապատասխան չլինել: Եղել են դեպքեր, ոչ սուրճի հետ, այլ ուրիշ ապրանքների, երբ 87-րդ հոդվածին մենք պայքարով, բայց հասել ենք:
Իսկ ի՞նչ ժամանակահատվածում են շուկաներում գնային փոփոխություններն արտացոլվում Հայաստանում ինքնարժեքի վրա:
Կան երկու տարբեր դեպքեր: Օրինակ, Հայաստանն ունի խոշոր մատակարար` Լիբանանից մի արաբ, որից հատիկավոր սուրճ է գնում տեղական արտադրողների մեծամասնությունը: Նրա մոտ տարբերությունը շատ արագ կարելի է զգալ, քանի որ նա ներկրում է 15-20 բեռնատարներ, եւ նրանք միանգամից սպառվում են: Իսկ ինձ մոտ, օրինակ մի քանի բեռնատարներ կարող են մնալ պահեստում կես տարի, մինչեւ ես նրանք չվերամշակեմ եւ չիրացնեմ:
Նախկինում Հայաստանում սուրճի չափորոշիչներ չկային: Առաջացե՞լ են նրանք այժմ:
Երբ 2002 թվականին մենք մտանք հայկական սուրճի շուկա, ես լուրջ հետաքրքրվեցի այդ թեմայով: Ի տարբերություն շատ այլ ապրանքների` Հայաստանում սուրճի պետական չափորոշիչ չունենք: Այն չի եղել նաեւ Խորհրդային միությունում, որտեղ սուրճի լիարժեք վերամշակում գոյություն չի ունեցել` չնայած որ ներկրվել է բարձր որակի սուրճ: Այն չկա նաեւ այժմ, ինչպես եւ մի շարք հետխորհրդային պետություններում, եւ սուրճի չափանիշները կարգավորվում են տեխնիկական պայմաններով: Յուրաքանչյուր արտադրող ինքը կարող է որոշել, թե ինչպես արտադրի իր սուրճը: Վերջերս մենք փորձեցինք բարձրացնել պատրաստի ապրանքի պահպանման ժամկետը 9-ից մինչեւ 12 ամիս:
Եւ դրանում ձեզ օգնեցին տեխնիկական պայմաննե՞րը:
Հարցն այլ է: Մենք տեսանք, որ արտադրողներից ոմանք գրել էին, որ իրենց սուրճում ոլոռ կա: Այդ ժամանակ, սիրելի ընկեր, բարի եղիր այդ մասին նշել նաեւ փաթեթավորման վրա: Եւ մի ծիծաղիր քո գնորդների երեսին: Շուկայում դուք չեք գտնի նորմալ կշռով սուրճ: Թերակշռությունը հասնում է 20%, եւ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Նրանք ծառայություն ունեն, որը տարին մեկ անգամ ստուգում է կշեռքները: Դե թող ստուգեն, թե իրականում ապրանքներն ինչքան են կշռոմ: Իսկ արդար արտադրողն ամաչելու բան չունի: Եթե նա վաճառում է հարյուր գրամ սուրճ, ապա այնտեղ կա հարյուր գրամ իսկական սուրճ: Իսկ իսկական սուրճն իր գինն ունի: Մտածեք ինքներդ: Այն գալիս է Ինդոնեզիայից, Վիետնամից: Այդ պատճառով էլ սուրճը չի կարող էժան լինել:
Ինչքա՞ն թանկ:
Սկզբում ես ձեզ հարցրի` ի՞նչ սուրճ եք դուք խմում: Դուք ասացիք` դառը: Իսկ դառնություն դուք զգացի՞ք: Իսկ հիմա այլ պատմություն լսեք: Մի անգամ ես մեկի մոտ, չեմ ասի` թե ում, սուրճ էի խմում: Խնդրեցի դառը, ինձ քաղցր բերեցին: Խնդրեցի փոխարինել դառը սուրճով, նորից այնտեղ քաղցրություն զգացի: Երբ ես պատահաբար արտադրամասում եղա, ապա տեսա, որ սրճաղացի հետեւում նա շաքար է աղում: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչքան արժի սուրճի եւ շաքարի կգ-ը: Եւ ի՞նչ: Իսկ դրա փոխարեն ձեզ մեկ տուփում առաջարկում են եւ սուրճ, եւ շաքար, իսկ դուք դեռ դժգոհ եք... Շաքարը մեկ առանձնահատկություն էլ ունի. այն խառնում է մյուս հավելուկները: Այժմ ասում են, որ սկսել են նաեւ ցորեն խառնել:
Այսինքն, սուրճի մաքրությունը պետք է գրել փաթեթավորման վրա, ինչպես խորհրդային շրջանում:
Ի դեպ, Երեւանից մեր խորհրդականը` իմ գործընկերը, որպես խորհրդանիշ ինձ մեկ տուփ եղերդակ բերեց: Այնտեղ այն առանձին են օգտագործում սուրճին բուրմունք հաղորդելու համար: Բայց արոմատիզացնելը որոշում է գնորդը, եւ սուրճի տուփին հավելյալ նա այն չի ստանում: Ահա թե ինչի մասին եմ ես անընդհատ խոսում, եւ առանց արդյունքի...
Հայաստանում սուրճի արտադրության հավաստագրում չկա: Դուք դա ճի՞շտ եք համարում:
2002 թվականին, երբ մենք շուկա էինք մտնում, լիցենզիան կար, եւ այն ունեին շուրջ 450 արտադրամասեր: Հետո այն վերացվեց: Սակայն դրական փոփոխությունները ես տեսնում եմ այլ բանում: Անօրինական արտադրանքներն աստիճանաբար վերանում են, քանի որ հարկային ծառայության վերահսկողությունն ուժեղանում է: Եւ ես դա ճիշտ եմ համարում: Նա, ով չի կարողանում արդար աշխատել, թող գնա այս երկրից: Միայն արդար աշխատանքով մենք կարող ենք կառուցել երկիր, որին արժանի ենք:
Զրուցեց Արամ Գարեգինյանը



























