Պերմում հրդեհի արդյունքում զոհվել են 7 երեխաներ եւ նրանց ծնողները: Նրանք մահացել են մարտի 9-ի գիշերը, շմոլ գազից թունավորման արդյունքում:

Հրշեջները հայտնել են, որ իրենց գալուց առաջ ողջ շենքը բոցերի մեջ է եղել: Վերին հարկի բնակարանում գտել են ընտանիքի անդամների դիակները: Չորսհարկանի շենքի մյուս բնակիչները չեն տուժել:

Նախնական վարկածով, ողբերգության պատճառը հրդեհումն է, որ իրականացրել է ընտանիքի հայրը: Հարեւանների խոսքով, Շլյակովների ընտանիքը ապրել է վատ պայմաններում: Ալեքսանդրն աշխատել է տեղական փռում, բայց նրա աշխատավարձը հերիքել է ծայրը ծայրին հասցնելու համար: Ընտանիքի հայրը հաճախ խմել է եւ դժգոհել իր կյանքից: Հերթական խմելուց հետո նա այրել է տունը:

Ընտանիքից կենդանի է մնացել միայն մեկը` 13-ամյա Անդրեյը: Նրա երկվորյակ եղբայրը մահացել է: Անդրեյը փրկվել է, քանի որ ճակատագրական գիշերը մնացել էր տատիկի տանը, հաղորդում է Lifenews-ը: