Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալներից 25-ամյա Զեյնել Աբիդին Յավուզը, ով դատարանի որոշմամբ արդարացվել էր, այս անգամ ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Զեյնել Աբիդին Յավուզը 2 ամիս առաջ սոցիալական կայքերից մեկի միջոցով ծանոթացել է 14-ամյա Է.Ու.-ի հետ։ Զեյնել Աբիդին Յավուզը 2 ընկերների հետ աղջկան տարել են մի տուն եւ դանակի սպառնալիքով բռնաբարել։

Աբիդին Յավուզը եւ հանցակից ընկերները ձերբակալվել են։