Ստորջրյա հզոր երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Վանուատուի Հանրապետության ափերից ոչ հեռու:
Սեյսմոլոգները հաղորդում են, որ երկրաշարժի մագնիտուդը եղել է 7.1, օջախը` ծովի հատակից ընդամենը 36,7 կմ խորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Իսանգել քաղաքից (Թաննա կղզի) 60 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքների, ինչպես նաեւ ցունամիի մասին հաղորդում դեռ չի ստացվել, տեղեկացնում է «Վեստին»:
Վանուատու կղզիները այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան «Հրե օղակի» մասն են կազմում` հրաբուխների եւ տեկտոնական շեղումների գծեր` 40 հազար կմ երկարությամբ, որտեղ մշտապես երկրաշարժեր են տեղի ունենում:



























