Վենեսուելայի ազգային գվարդիայի ստորաբաժանումը մաքսանենգներին հետապնդելու ընթացքում  ներխուժել է հարեւան Կոլումբիայի տարածք:

Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Օլգինը հաղորդել է, որ վենեսուելացի զինծառայողները հետապնդել են բենզինի մաքսանենգներին եւ, տարվելով հետապնդմամբ, չեն նկատել, թե ինչպես են հատել սահմանը: Միայն կոլումբիացի սահմանապահներին հանդիպելուց հետո են հասկացել, որ հարեւան պետության տարածք են ներխուժել:

Օլգինը տեղեկացրել է, որ դեպքի արդյունքում սպանվածներ եւ վիրավորներ չեն եղել, թեեւ մի քանի կրակոցներ են հնչել. Վենեսուելացի գվարդիականները կրակել են փախչող մաքսանենգների հետեւից, հաղորդում է Newslans-ը: