Տարբեր երկրների գիտնականների մի խումբ, որն աշխատում է Շվեյցարիայի CERN լաբորատորիայում, միջոց է գտել «հակաջրածնային» ատոմի կառավարման համար:  Ատոմի վրա փոխազդելու առաջին հաջող փորձը գիտնականներն հույս է ներշնչում նրա հատկությունների մասին ավելի շատ բան իմանալու համար, ինչպես նաեւ պատասխանել այն հարցին, թե ինչու գոյություն ունի Տիեզերքը:

Հականյութը քայքայվում է այն ստեղծելուց անմիջապես հետո, այդ պատճառով էլ գիտնականներն ստիպված են եղել վակուումում «թակարդներ» լարել. առաջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ ամռանը:  Դրանից հետո ուսումնասիրողներին հաջողվել է ստեղծել առավել կամ նվազ պարզ պատկերացում հականյութի կառուցվածքի մասին:

Ըստ գիտական տեսությունների` Տիեզերքում Մեծ պայթյունի հետեւանքով ստեղծված նյութի յուրաքանչյուր տեսակ պետք է ուղեկցվի հականյութի հավասար քանակությամբ, այսինքն յուրօրինակ հայելիով`նույն  կառուցվածքով, բայց տարբեր հատկություններով:

Խնդիրը նրանում է, որ երբ նյութի ատոմները հանդիպում են հականյութի համապատասխան տարրերին, նրանք միանգամից ոչնչանում են: Դա ծնում է Տիեզերքի գլխավոր հանելուկը` թե ինչու իրերի նման դասավորության դեպքում մենք գոյություն ունենք, գրում է gazeta.ru-ն` հղում անելով  Telegraph-ին: