«Ալ-Թունիսիա» պարբերականի հրատարակիչը տուգանվել է հազար դինարով (665 դոլար) անպարկեշտ լուսանկարի հրապարակման համար: Թունիսի դատարանի կարծիքով, պարբերականը «վիրավորել է հանրային բարոյականությունը»:
Թունիսի լրագրողների միությունն ու շատ քաղաքացիներ, որոնք հավատարիմ են աշխարհիկ արժեքներին, հանդես են եկել դատարանի որոշման դեմ: Հասարակությունը լուրջ մտավախություններ ունի, որ այս նախադեպը կարող է վնասել քաղաքացիական ազատություններին:
Փետրվարին «Ալ-Թունիսիա» թերթը հրապարակել էր «Ռեալի» ֆուտբոլիսը Սամի Հեդիրայի նկարը, որտեղ նա ձեռքը պահում էր ընկերուհու` գերմանացի մոդել Լենա Գերկեի կրծքին:
Ավելի վաղ այդ լուսանկարը հայտնվել էր գերմանական IQ ամսագրի շապիկին:
Հանդեսի խմբագիր Նասրեդդին Բեն Սաիդն ու երկու լրագրողներ նկարի հրապարակումից հետո ձերբակալվել էին եւ մի քանի օր անցնակցրել բանտում:




























