Coca-Cola եւ Pepsi  համաշխարհային ապրանքանիշների բաղադրատոմսերը փոփոխվել են այն լուրերից հետո, թե դրանց բաղադրիչներից մեկն առաջացնում է քաղցկեղ: 

Coca-Cola, Pepsi-Cola եւ Dr Pepper ըմպելիքների կազմում առկա է ներկանյութ, որը պարունակում է  4-մեթելիմիդազոլ  (4-MI), որն ըստ ամերիկյան գիտնականների պնդման` համարվում է կանցերոգեն նյութ: 

Ինչպես հայտնում է  CBS News-ը, ըստ Քալիֆորնիա նահանգի նոր օրենքի` բոլոր այն ապրանքները, որոնք պարունակում են  ավելի քան 29 միկրոգրամ տվյալ նյութից, պետք է քաղցկեղի վտանգի մասին նշում ունենան:  Coca-Cola-ի մեկ շիշը պարունակում է շուրջ 140 մկգ 4-MI: Coca-Cola եւ PepsiCo ընկերությունները նախընտրել են փոխել ըմպելիքների բաղադրատոմսը` դիմելով ներկանյութի մատակարարներին: 

Տվյալ պահին նոր բաղադրատոմսով պատրաստված ըմպելիքը կարելի է ձեռք բերել միայն Քալիֆորնիա նահանգի տարածքում, սակայն հետագայում նորամուծությունը կտարածվի ամբողջ երկրով: Մինչդեռ, այլ երկրներ կմատակարարվեն ավանդական Coca-Cola եւ Pepsi-Cola: