Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է դիվանագիտական աշխատանքի ամենաարդյունավետ օրինակներից: Այդ մասին APA-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` պատասխանելով խմբի գործունեության մասին հարցին:

Ռյաբկովի խոսքով, Մինսկի խումբը այս ընթացքում կարողացել է աշխատունակ հարթակ ձեւավորել ամենածանր հակամարտություններից մեկի շուրջ:

«ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դերը բոլորին հայտնի է: Այդ դերն առանձնահատուկ է: Կցանկանայի հատուկ ընդգծել պետությունների ղեկավարների, այդ թվում` Ռուսաստանի, ներկայացվածությունը գործընթացին: Կարծում եմ` սկզբունքորեն մենք այնքան էլ վատ պատմություն, հարթակ չունենք: Հակամարտության լուծումը եւս հարց է, որ կախված է քաղաքական կամքից»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: