Վրաստանի քաղաքացիները կասկածվում են Օրդու քաղաքի թուրքական խանութից մեկ միլիոն դոլար արժեքով ոսկերչական իրերի գողության մեջ:

Հանցագործները հարեւան շինության զուգարանից ութ մետրանոց  թունել են փորել մինչեւ առեւտրի կենտրոն: Խանութում գողության ժամանակ միացել է ազդանշանը, սակայն իրավապահ մարմիններին չի հաջողվել գողերին բռնել դեպքի վայրում:

Ըստ թուրքական աղբյուրների տվյալների` վրացական հետք այդ գործում կասկածել են այն բանից հետո, երբ դեպքի վայրում ոստիկանությունը գտել է  վրացական տառերով ծխախոտատուփ: Ինչպես նաեւ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, ոստիկանությունն արդեն բռնել է երեք կասկածյալների, հաղորդում է rbc-ն: