Ռուսաստանի կենտրոնական բանկում հույս են հայտնել, որ մեկ եւ հինգ կոպեկանոցները շրջանառությունից հանելու որոշումը կընդունվի 2012թ.:
Ռուսաստանի բանկի կառավարչի առաջին տեղակալ Գեորգի Լունտովսկին հայտարարել է, որ առայժմ բանակցություններ են տարվում Պետդումայի պատգամավորների հետ: Բանկում տվյալ մետաղադրամների թողարկումը միանգամայն անշահավետ են համարում: Շրջանառութոյւնից հանելու մեղմ տարբերակը կընտրվի. Նոր մետաղադրամներ այլեւս չեն թողարկվի:
Այժմ Ռուսաստանում շրջանառության մեջ կան 7,3 մլրդ մեկ եւ 5,8 մլրդ հինգ կոպեկանոցներ, այսինքն` երկրի ամեն բնակչին բաժին է հասնում 51-ական մեկ կոպեկանոց եւ 40-ական հինգ կոպեկանոց, հաղորդում է KaliningradToday-ը:



























