Այս տարի Կաննի կինոփառատոնը կբացվի ամերիկյան ռեժիսոր Ուես Անդերսոնի   «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) նոր ֆիլմով:

Ըստ Կաննի կազմակերպիչների` Ուես Անդերսոնն ամերիկյան ամենախոստումնալից ռեժիսորներից է, որն ունի ամերիկյան կինոյի իրեն հատուկ տեսլականը, գրում է  «Լեվի բերեգը»` հղում անելով փառատոնի պաշտոնական կայքին: 

Ինչպես հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը», «Ծագող լուսնի թագավորությունը», որտեղ գործողությունն ընթանում է  1960-ականներին` Նոր Անգլիայում, Անդերսոնը ընդգրկել է Բրյուս Ուիլիսին, Էդվար Նորթոնին, Բիլի Մյուրեին եւ Թիլդա Սուիթիին, սակայն գլխավոր դերակատարներին`  քաղաքից փախած սիրահար զույգին կմարմնավորեն նվազ հայտնի Ջարեդ Հիլմանը եւ Քարա Հեյվորդը:

Անդերսոնը հայտնի է որպես «Թենենբաումների ընտանիքը», «Ակադեմիա Ռաշմոր», «Գնացք դեպի Ջարջիլինգ» եւ անիմացիոն  «Աննման միսթեր Ֆոքսը» ֆիլմերի ռեժիսոր:

Փառատոնի ֆիլմերի պաշտոնական ցուցակը (հիմնական մրցույթը, «Հատուկ հայացք» ծրագիրը եւ  ոչ մրցութային ծրագիրը) կհրապարակվի ապրիլի 19-ին: 

Կաննի 65-րդ կինոփառատոնը կանցկացվի 2012 թվականի ապրիլի 16-ից մինչեւ մայիսի 27-ը: