«Լամբադա» կամրջի սկզբնամասում այսօր 13.00-ի սահմաններում իրար են բախվել Volskwagen, «ՎԱԶ 2107»  եւ Volskwagen Vento մակնիշի ավտոմեքենաները։Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՃՈ տեսուչ Վահագ Հովհաննիսյանը:

Ինչպես նաեւ ավելացրեց, որ բարեբախտաբար մարմնական վնասվածքներ չկան, քանի որ վթարից միայն տրանսպորտային միջոցներն են տուժել: Ի դեպ, վթարի ենթարկված մեքենաներից մեկը հարսանիքի մանսակիցների է տեղափոխել: ՃՈ տեսուչը հայտնեց, որ մեքենաներից մեկի վրա ժապավեն նկատել է: Վթարի պատճառները դեռ պարզվում են: