Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նստավայրում մարտի 13-17-ը հատուկ խորհրդակցություն կկազմակերպվի, որի ընթացքում Կիլիկիայի Կաթողիկոսության թեմի առաջնորդները եւ թեմական խորհրդի ներկայացուցիչները կքննարկեն միջթեմական հարաբերությունները եւ նրանց ու Կաթողիկոսության միջեւ կապերի զարգացումը:
Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը, միջոցառման մասնակիցները զեկույցներ կներկայացնեն տվյալ հարցի վերաբերյալ:




























