Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Պուտինը մարտի 9-ին ներկա է գտնվել Ռուսաստանի դահուկավազքի եւ բիաթլոնի առաջնությանը եւ իրեն փորձել է կրակող դահուկորդի դերում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», դահուկների վրա Պուտինը որոշել է չկանգնել, սակայն հրացանից կրակել չի հրաժարվել: Սովորական բիաթլոնյան հրացանով Ռուսաստանի «դեռեւս» վարչապետը կրակել է հինգ թիրախներից երեքին: Հավանաբար դժգոհ արդյունքից` Պուտինը վերցրել է վատ տեսնողների համար նախատեսված հրացանը, որից նրան հաջողվել է կրակել 4 անգամ:



























