LSD–ն բավականին դրական ազդեցություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր չարաշահում են ալկոհոլը: Նման եզրահանգման են եկել  Journal of Psychopharmacology ամսագրում հրապարակված աշխատանքի հեղինակները: Նրանք ուսումնասիրել են  XX դարի 1960-ակններին 500 հիվանդների հետ կատարված հետազոտությունների արդյունքները: 

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ուսումնասիրություններին մասնակցել են ալկոհոլիզմից բուժված մարդիկ: Նրանց երկու խմբի են բաժանել, որոնցից մեկի մանակիցներին տվել են  LSD, մյուսին` ոչ: LSD ընդունած մասնակիցների խմբում 59%-ը նվազեցրել են օգտագործվող ալկոհոլի քանակը: Իսկ նրանց շրջանում, ով դրանք չի ընդունել, այդ ցուցանիշը կազմել է միայն 38%: Դեղամիջոցի ազդեցությունը պահպանվել է առնվազն կես տարի ընդունումից հետո, սակայն տարին լրանալուց հետո այն լիովին վերացել է: 

Ըստ գիտնականների` LSD-ի առավել հաճախակի ընդունումները կարող են հանգեցնել ալկոհոլային կախվածության վերջնական բուժման: