Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել թուրքական հայտնի Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի եւ թերթի խմբագրության դեմ։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի փաստաբաններ Մուամեր Ջեմալօղլուն եւ Բուրհանեթին Սեւեջանը Թուրքիայի վարչապետի անունից ներկայացված դատական հայցում պահանջում են 30 հազար լիրա փոխհատուցում՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու համար։




























