Աբխազիայում մարտի 10-ին խորհրդարանական ընտրություններ են: Երկրի խորհրդարանի  35 տեղի համար պայքարում է 148 թեկնածու:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, երկրի ԿԸՀ-ի տվյալներով,  ստեղծվել է 35 ընտրատարածքային հանձնաժողով եւ 174 ընտրատեղամաս:  Ընտրողների ցուցակում ներառված է  149 622 ընտրող: Աբխազիայում ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 240 հազ. մարդ:

Առաջին նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 11-ին, ժամը 11:00-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, թեկնածուների շարքում մի քանի հայեր կան: