Շպիցբերգենի սերմացուի գլոբալ պահեստարանի դեռները փակվել են փետրվարի 28-ին` Հայաստանից, Ամերիկայից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Տաջիկստանից եւ Սիրիայից սերմացուի 25 հազար նմուշով, հաղորդում է «The Economist»-ը:

2008 թ-ին բացված Շպիցբերգենի պահեստարանը սերմացուի 1750 համաշխարհային շտեմարանների համար պահուստ է հանդիսանում: Նրա անհրաժեշտությունն ակնհայտ է. օրինակ, հունվարին հրդեհի արդյունքում ոչնչացվել էր Ֆիլիպինների սերմացուի ազգային բանկը, վերջին պատերազմների ժամնակ ոչնչացվել էին  նաեւ Աֆղանստանի եւ Իրաքի շտեմարանները:

Նորվեգիայի կառավարության անունից Շպիցբերգենի պահեստարանը կառավարող պրն Ֆաուլերը կարծում է, որ այստեղ պահպանվում են աշխարհի կենսաբազմազանության մետ երկու երրրորդի նմուշները:  Դրա ծավալի մեծացման համար շուտով 50 մլն դոլարի նախագիծ կսկսվի`գյուղատնտեսական շատ մշակաբույսերի վայրի նախնիների սերմացուները հավաքելու նպատակով: