Ուկրաինական Femen խմբի ակտիվիստուհիներից մեկին, որին մարտի 4-ին խուլիգանության համար ձերբակալել էին Մոսկվայում` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընտրատեղամասում, արտաքսել են Կիեւ:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտարարել է Մոսկվայի միգրացիոն ծառայության դաշնային վարչության ղեկավար Ֆեոդոր Կարպովեցը, հինգ օրվա ազատազրկման դատապարտված Ֆոմինան, ՆԳՆ-ի ոշորմամբ, ընդգրկված է այն անձանց ցուցակում, որոնց ներկայությունը Ռուսաստանում հաճելի չէ: ԴՄԾ-ն վերահսկում է այս որոշման իրականացումը, եւ այսօր 15:30-ին Մոսկվա- Կիեւ չվերթով նա հայրենիք է ուղարկվել:
Հիշեցնենք, որ անցած կիրակի, երբ տեղի էին ունենում Ռուսաստանի նախագահական ընտրությունները, Femen-ից երեք աղջիկներ եկել են Մոսկվայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի ընտրատեղամաս, որտեղ քվեարկել էր Պուտինը, հանվել են մինչեւ գոտկատեղ եւ սկսել հակակառավարական հայտարարություններ բղավել:
Աղջիկները ձերբակալվել են եւ տեղափոխվել ոստիկանություն, որտեղ նրանց մանր խուլիգանության մեղադրանք է ներկայացվել:



























