Հայաստանի հանրապետական կուսակցությունը վաղ` մարտի 10-ին կայանալիք հերթական 13-րդ համագումարում կընտրի կուսակցության նախագահ, փոփոխություններ կկատարի կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում: Այդ մասին որոշվել է այսօր կայաած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, որ գործադիր մարմնի նիստում քննարկվել են կազմակերպչական հարցեր, որոշվել է, որ գործադիր մարմնի կազմի կազմն ու նախագահը կընտրվի համագումարում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, որոշվել է երիտասարդացնել ՀՀԿ գործադիր մարմնի կազմը: ՀՀԿ-ն մասնավորապես մտադիր է գործադիր նոր մարմնում առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, պատգամավորներ Կարեն Ավագյանին ու Հերմինե Նաղդալյանին:
Գործադիր մարմնի կազմը լքել է գործարար Հարություն Փամփուկյանը:
Ներկայումս ՀՀԿ ԳՄ անդամ են Սերժ Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Սարգսյանը:



























