Նյու Յորքում աճուրդի է հանվել մ. թ. 66 թվականին հատված արծաթե մետաղադրամը: Ինչպես հաղորդում է AP-ին, ամերիկացի հավաքորդը, ով չի ցանկացել հրապարկել անունը, դրա համար ներդրել է 1,1 մլն դոլար:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, մետադադրամը հատվել է Հրեական առաջին պատերազմի ժամանակ, երբ հրեաները ապստամբություն էին բարձրացրել հռոմեացիների դեմ: Մետաղադրամի մի երեսին ծիսական գավաթ է պատկերված, մյուս երեսին` նռան ծառ` «Սուրբ Երուսաղեմ» գրությամբ:
Մեր ժամանակներ են հասել ընդամենը երկու նման մետաղադրամ:




























