Վարկանիշային Fitch գործակալությունը Հունաստանի դեֆոլտային վարկանիշը «С»-ից իջեցրել է մինչեւ «RD» («Սահմանափակ դեֆոլտ»): Գործակալության հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ փետրվարի 22 –ին վարկանիշը «ССС»-ից իջեցվել էր «С»-ի: Նվազեցումը տեղի էր ունեցել Հունաստանի կառավարության ներկայացուցիչների եւ Եվրագոտու պաշտոնյաների այն հայտարարություններից հետո, թե հունական պարտատոմսերի փոխանակումը կշարունակվի:
Հիշեցնենք, որ համաձայն փոխանակման պայմանների, 100 եվրոյի յուրաքանչյուր պետական պարտատոմսի դիմաց կտրվի նոր` 31,5 եվրո անվանական արժեքով պարտատոմս, ինչպես նաեւ լրացուցիչ` 15 եվրո էլ` ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդից (EFSF):




























