Թուրքիայում կսկսվի սեփական կործանիչների արտադրությունը: Նման որոշում է ընդունել երկրի պաշտպանական արդյունաբերության հանձնաժողովը, եւ այդ ծրագիրը պետական գանձարանին կարժենա 20 միլիարդ դոլար:

Ըստ նախագծի` թուրքական առաջին կործանիչները պետք է պատրաստ լինեն 2020 թվականին: Թուրքիային այդ գործում կօգնի շվեդական SAAB ընկերությունը, որի JAS-39 կործանիչները վատ հեղինակություն չունեն, հաղորդում է  MIGnews-ը:

Անկարան մտադիր է ձեռք բերել նաեւ ամերիկյան նորագույն 100 հատ F-35 կործանիչներ: Ճիշտ է, թուրքական իշխանությունները դժգոհ են, որ ամերիկացիները հրաժարվում են իրենց տրամադրել այդ բարդ մարտական մեքենայի ծրագրային ապահովման գաղտնագիրը: