Moody`s գործակալությունը հայտարարել է Հունաստանի դեֆոլտի մասին, երկրի վարկանիշը հաստատվել է «C» մակարդակում:
Այս իրադարձությանը նախորդել է հունական կառավարության որոշումը , որով հավանություն էր տվել ներդրողների նկատմամբ հարկադիր միջոցառումները ակտիվացնելու հրամանագրին` պարտքը վերակառուցելու համար:
Այդկերպ, մոտ 86% նոմինալից, որին մասնակիցները կամավոր էին համաձայնել, ներդրողների մասնակցությունը կհասնի 95,7%-ի:
«Համաձայն Moody`s-ի գնահատականի` նման փոխանակումը (հունական պարտատոմսերի)... պարտքային պարտականությունների դեֆոլտ է », - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ դեֆոլտի մասին հայտարարությունը չի ազդի Հունաստանի վարկանիշի վրա, որը գտնվում է «С» մակարդակում:
Ինչպես սպասվում է, հունական պարտատոմսերի փոխանակումը կավարտվի մարտի 12-ին, ինչից հետո Եվրամիությունը եւ ԱՄՀ-ն երկրին կհատկացնեն առաջին մասնաբաժինը` 130 միլիարդի վարկ, որը մասամբ կծախսվի նոր պարտատոմսերով վարկատուներին վճարելու եւ հունական բանկերի վերակապիտալիզացիայի վրա, որոնք պետական պարտքի վերակառուցման հիմնական տուժածներից են:
Ուրբաթ օրը ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստվում է Հունաստանին չորս տարվա ընթացքում 28 մլրդ եվրո հատկացնել (36,7 մլրդ դոլար)` երկրի իշխանությունների տնտեսական ծրագրի իրականացմանն աջակցելու համար, հաղորդում է «Վզգլյադը»:




























