Մեքսիկայում մարտի 9-ին ձերբակալվել է «Հալիսքո` Նոր սերունդ» նարկոկարտելի ղեկավարը` «85» մականունով:  Նրա ձերբակալությունն անկարգություններ է հարուցել երկրի արեւմուտքում գտնվող Սափոփանե քաղաքում: Սկզբում զինված հանցագործները դիմադրել են իրավապահ մարմիններին, իսկ այնուհետեւ «85»-ի ձերբակալումից հետո փորձել են կաթվածահար անել քաղաքը` փողոցները փակելով գողացված ավտոբուսներով եւ մեքենաներով:

Վալենսիայի հետ ձերբակալվել են եւս 5 մարդ, իսկ հետո նաեւ անկարգությունների կազմակերպիչ եւս 8 մարդ: Նրանցից մեկը մահացել է ստացված վնասվածքներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել էր եւս մեկ կարտելի` La mano con ojos-ի  («Աչքերով ձեռք ») ղեկավարին` Մարկոս Ֆերնանդես Մարտինեսին,  մականունը` «Կոմանդանտե»: Նա վերահսկում էր Մեխիկոյում եւ դրա շրջակայքում թմրանյութերի անօրինական շրջանառությունը: