Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի 9-ին Գազայի տարածաշրջանում օդային հարվածներ են հասցրել:
Մեքենային հասցրած դիպուկ երկու հարվածների արդյունքում սպանվել է պաղեստինյան գրոհայինների առաջնորդներից մեկը` Զուխայիր ալ Քասին, որը հայտնի է նաեւ որպես Աբու Իբրահիմ, ինչպես նաեւ նրա օգնական Մահմուդ Հանինին` վերջերս իսրայելական բանտից փախած գրոհայինը:
Ինչպես լրագրողներին հայտնել են Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչները, Զուխայիր ալ Քասիի ղեկավարած գրոհայինների խումբը նախատեսել էր ահաբեկչություն կազմակերպել, այն ահաբեկչության նման, որը տեղի էր ունեցել 2011 թվականի օգոստոսին:
Պաղեստինյան «Ժողովրդական ապստամբության հանձնաժողովում» հաստատել են երկու գրոհայինների մահը, հայտնում է «Նովի ռեգիոնը»:
Ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հայտնել է Իսրայելի տարածքում պաղեստինյան հրթիռների թողարկումը դադարեցնելու հատուկ գործողության մասին: Այդ գործողության ընթացքում ոչնչացվել են «Բրիգադ ալ Քուդս»-ի`«Իսլամական ջիհադ» գրոհային խմբավորման մարտական թեւի երկու ակտիվիստներ:
Ըստ ճշտված տվյալների` գործողության ընթացքում զոհվել են 12 պաղեստինցիներ, եւս 19-ը վիրավորվել են:




























