Anonymous միջազգային հաքերական խումբը հրապարակել է հանրահայտ Norton AntiVirus ծրագրի ելքային կոդը` հարձակվելով աշխարհում խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերության վրա:
Հաքերները ազատ մուտքով հրապարակել են 1,07 գբ-անոց արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: Ըստ BusinessInsider-ի տվյալների` նրանում պարունակվում են Norton Antivirus-ի 2006 թվականի տարբերակի ելքային գաղտնագրերը անհատական եւ կազմակերպությունների փաթեթների օգտագործողների համար եւ նրանց հետ կապված մի շարք նյութեր:
Symantec-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունը տեղյակ է հաքերների հայտարարության մասին: Այդ գաղտնագիրը հին է համարվում, այդ պատճառով էլ Symantec-ի օգտագործողներին այն չի սպառնում, նշել են ընկերությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























