Ամերիկուհին իր ամուսնու երկրորդ կնոջը գտել է Facebook սոցիալական ցանցի միջոցով: Երկամուսնության փաստը բացահայտվել է ցանցի` օգտագործողներին առաջարկվող «հնարավոր ընկերներ» ֆունկցիայի միջոցով:
Բանտային համակարգի աշխատակից Ալան Էլ օ’Նիլի առաջին կինը տեսել է ամուսնու երկրորդ ընտանիքն այդ հղումով: Տեսած լուսանկարները ցնցել են կնոջը, նրանցում եղել ի իր ամուսինը` ուրիշ կնոջ փեսացուի կարգավիճակում:
Ոստիկանությունը հետաքննություն է վարել եւ օ’Նիլին մեղադրել երկկնության մեջ: Պարզվել է, որ 2001 թվականին նա ամուսնացել է այլ անվան տակ: 8 տարի անց նա, չբաժանվելով նախկին կնոջից, փոխել է բնակության վայրը եւ անունը եւ ամուսնացել երկրորդ անգամ:
Վիրավորված «առաջին» կինը հույս ունի դատավորների խստության վրա: Այն դեպքում, եթե բանտային սպային դատարանը մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում, հայտնում է «Ռիդուսը»:




























