Սյունիքի մարզում, մարտի 9-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում՝ մերկասառույցի հետեւանքով, 1 ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտի մեջ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել երկու ավտոմեքենա, որոնք շարունակել են իրենց ճանապարհը:

Մարտի 10-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել է 1 ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել Ապարանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝  «Կունգ» ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: