Կոլումբիայում քարածխի անլեգալ հանքավայրի փլատակների տակից երկօրյա որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել են ինը հանքափորի մարմինները:
Երկրի ազգային երկրաբանական ծառայության ղեկավարը հաղորդել է, որ անվտանգության եւ արդյունահանման կանոնները չպահպանելու պատճառով հանքավայրերից մեկում բավականին շատ ջուր է կուտակվել: Հանքափորների աշխատանքն էլ հանգեցրել է այդ հատվածի փլուզմանը, հաղորդում է «Ռոսբալտը»:



























