Մարտի 9-ին, ժամը 20.51-ին «1-03» ծառայության բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ, 1942 թ. ծնված Գեորգի Օգանեսյանի մոտ նկատվել է սրտի անբավարար աշխատանքի նախանշաններ, ում անշարժ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գ. Օգանեսյանին իջեցրել են 5-րդ հարկից: