Լոռիի մարզում, մարտի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին` Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ճանապարհին կից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ Տրանսպորտի եւ կապի, ՀՀ Քաղաքաշինության նախարարությունների պատասխանատուները եւ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն:
«Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները ավարտել են ճանապարհի մաքրման աշխատանքները (մասնակի), վերականգնվել է երկկողմանի երթեւեկությունը:
Աշխատանքները կշարունակվեն մարտի 10-ի առավոտյան:



























