Հնդկաստանում հերթական ճանպարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել յոթ մարդ, ավելի քան 70 –ը տուժել են:
Միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Բենգալիայում: Ավտոբուսը տեղափոխում էր հարսանեկան երեկոյի հյուրերին. վարորդը կորցրել է կառավարումը, եւ ավտոբուսը գահավիժել է զառիվայրից:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», զոհերի թվում երկու երեխա կա: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից վեցի վիճակը ծանր է:




























