Ռուսաստանի Սարատովի շրջանի Էնգելս քաղաքում հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին »` հղում անելով ԱԻՆ շրջանային ԳՎ-ի մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ 11.05-ի դրությամբ Էնգելս քաղաքում դեպքի վայրում հայտնաբերվել է եւս երկու մարդու դիակ: Այսպիսով, զոհերի թիվը կազմում է հինգ մարդ, 11 մարդ տուժել է. նրանք գազային թունավորմամբ գտնվում են հիվանդանոցներում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվել էր երեք զոհվածների մասին:
Հրդեհը բռնկվել է մարտի 10-ին` առավոտյան 05.05-ին: Տվյալ պահի դրությամբ փրկվել եւ տարհանվել է ավելի քան 100 մարդ, որոնք հասցվել են ժամանակավոր կացարաններ: Ըստ ԱԻՆ-ի տվյալների` հրդեհի պատճառ է դարձել կենցաղային գազի պայթյունը:
Դեպքի վայրում շարունակում է աշխատել հրշեջային 9 հաշվարկ, Ռուսաստանի Սարատովի շրջանի ԱԻՆԳՎ-ի օպերատիվ խումբը:
Գործում է միջգերատեսչական օպերատիվ շտաբ:



























