Աբխազիայում մարտի 10 –ին առաջին անգամ խորհրդարան են ընտրում: Ընտրողները մեծ ակտիվություն են ցուցաբերում` խմբվելով ընտրատեղամասերի մոտ:
Երկրում 174 ընտրական տեղամաս է բացվել, ընտրություններին հետեւում է նաեւ քառասուն միջազգային դիտորդ: Միապալատ խորհրդարանի կազմը ձեւավորվում է մեծամասնական համակարգով: Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով:
Խորհրդարանի 35 տեղի համար պայքարում է 148 թեկնածու, որոնից 125-ը աբխազներ են, 9-ը` հայեր, 8-ը` ռուսներ, 2-ական հույներ եւ վրացիներ, 1-ական կաբարդինացի եւ օս: Խորհրդարանը վերջնականապես կձեւավորվի ապրիլի սկզբին:
ԿԸՀ տվյալներով` ընտրելու իրավունք ունի 149 հազ. 622 քաղաքացի: Ընտրությունները կայացած կհամարվեն ընտրացուցակներում ընդգրկվածների առնվազն 25%-ի մասնակցության պարագայում:




























