Ամերիկյան իշխանությունները ձերբակալել են Փորթլենդի բնակիչ 39-ամյա Քրիսթոֆեր Լի Կարլսոնին, որը կասկածվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին թմրանյութի փոշով նամակներ ուղարկելու մեջ: Նրան մեղադրանք են ներկայացրել սպառնալիք պարունակող հաղորդագրություններ ուղարկելու եւ կենսաբանական զենք օգտագործելու սպառնալիքի համար:

Կարլսոնի ձերբակալությունը եղել է Կապիտոլիումի ոստիկանության, ԿՀՎ-ի եւ ԱՄՆ-ի փոստային ծառայության  համատեղ գործողության արդյունք, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2012 թվականի փետրվարի վերջին Վաշինգթոնում ամերիկյան կոնգրեսականների գրասենյակներ են սկսել  ուղարկվել սպառնալիքներով եւ փոշենման նյութ պարունակող նամակներ: Փորձաքննությունից հետո պարզվել է, որ փոշին անվնաս է եղել, սակայն ոստիկանությունը  նախազգուշացրել է, որ հարյուրավոր ծրարներ ուղարկողները պնդում են, որ նրանցից մի քանիսում եղել են կյանքի համար վտանգավոր պաթոգեններ: Նամակների հեղինակը նաեւ գրել էր, որ բողոքում է ԱՄՆ-ի ձեռնարկությունների ժլատության եւ տնտեսության ընդհանուր  վիճակի  դեմ: