Չինաստանի իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են իրականացրել Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում, որի արդյունքում ահաբեկչության կասկածանքով սպանվել են ույգուրական ազգային շարժման  չորս ակտիվիստներ:

Ինչպես հաղորդում է «Ազատ Ասիա» ռադիոկայանը, ոստիականները տեղեկատվություն են ստացել այն մասին, թե տեղի բնակիչը վնասվածք է ստացել իքնաշեն ռումբ պատրաստելիս, եւ որոշել են ռեյդ կազմակերպել:

Երբ ոստիկանները շրջափակել են շրջանը,  բնակիչները  հարձակվել են նրանց վրա կացիններով, դանակներով եւ շշերով: Ոստիկանները կրակ են բացել, որի ժամանակ էլ չորս տղամարդ սպանվել է:

Խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են պայթուցիկ սարքերի պատրաստման նյութեր: Ռումբի պատրաստման ժամանակ վիրավորված մարդը խոստովանել է, որ հարձակում է  նախապատրաստել չինացիների վրա, քանի որ չի ճանաչում Չինաստանի իշխանությունը ույգուրական հողի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Նշենք, որ ույգուրներն այդ շրջանի մոտ 21 մլն բնակչության 40%-ն են կազմում: