Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:




























