Աղվերանում այսօր` մարտի 10-ին, սկսվել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» ավանդական երրորդ հանդիպումը; Կազմակերպիչներն են` Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունն ու USAID-ի EDMC-ն: Մասնակցում են դեղագործական ընկերութունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներ:
Հանդիպման օրակարգում են GMP (Պատշաճ արտադրական գործունեության կանոններ) եւ GDP (Պատշաճ բաշխման գործունեության կանոններ) ստանդարտների ներդրման գործընթացը, դեղերի գովազդի թույլտվության կարգի վերջին փոփոխությունները, պետական գնումների հարցերը, դեղերի մասին նոր օրենքի նախագիծը եւ այլն:
Դեղագործների այս հանդիպումը կարեւոր նախապատրաստական փուլ է դեղագործական ոլորտում GMP ստանդարտների (պատշաճ արտադրական գործունեության կանոններ) ներդրման համար: Ակնկալվում է, որ դեղագործական ընկերությունները ստանդարտները կներդնեն մինչեւ 2013թ. հունվարի 1-ը:




























