Դամասկոսում ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի եւ հանրապետության նախագահ Բաշար Ասադի միջեւ բանակցություններ են տեղի ունենում:
Անանը Սիրիա է ժամանել քաղաքական որոշման որոնմանը նպաստելու նպատակով, որը կօգներ երկրում բռնության դադարեցմանը: ՄԱԿ-ի նախկին ղեկավարը Դամասկոսում կանցկացնի մեկ օր, հայտնում է NEWS.BCM-ը:
Քոֆի Անանն այցից մեկ օր առաջ դեմ է արտահայտվել Սիրիայի գործերին ցանկացած ռազմական միջամտության` հայտարարելով, որ նման միջոցները կարող են միայն բարդացնել իրավիճակը: Նա նշել է, որ իրադրությունը Սիրիայում կարելի է լուծել միայն դիվանագիտական մեթոդներով:
Մինչդեռ Սիրիական ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը մերժել է Քոֆի Անանի առաջարկը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսություն սկսելու մասին:




























